Կույախոգա շրջանի հանրային գրադարանը տեղեկացրել է մի ընթերցողի մասին, որը 50 տարի անց վերադարձրել է շապիկին The Beatles-ի նկարով իր կողմից գողացված 1968թ․ Life ամսագիրը՝ հայտնում է Gazeta-ն։
Համաձայն փաթեթին կցված երկտողի, ընթերցողն ամսագիրը գողացել է, երբ երեխա է եղել, եւ ափսոսում է դրա համար։ Նա նաեւ փաթեթի մեջ 100 դոլար է դրել այն բանի համար, որ ամսագիրն այդքան երկար է պահել։
«Դիմում ենք The Beatles-ի երկրպագուին․․․ շնորհակալ ենք, որ վերադարձրել ես այն այս շաբաթ եւ դրանով հանգստացրել ես խիղճդ»,- ասվում է գրադարանի հաղորդագրության մեջ։



























