Սնիֆֆեր-շներն (խուզարկու շներ) արդեն երկար ժամանակ է օգնում են հայտնաբերել թմրանյութեր, սակայն Քվինսլենդից ջրային ռեսուրսների մասնագետը որոշել է ներգրավել նրանց խողովակաշարերի ճեղքվածքների փնտրտուքներում: Այժմ երկու անգլիական փրկարարներ օգնում են ավստրալական կոմունալ ծառայություններին, հաղորդում է «360» հեռուստաալիքը՝ հղում կատարելով ABC News հեռուստաալիքին:
Հալոն եւ Դենին կոմունալ տնտեսության նոր ծառայողներն են: Ամեն որ նրանք հայտնաբերում են մի քանի վնասված խողովակներ գետնի տակ: Եթե դրանք առավելագույնը մեկ մ խորության վրա են, ապա շունը կհայտնաբերի արտահոսքը 90 տոկոս հավանականությամբ:
«Մեր տեխնոլոգիան թույլ է տալիս պարզել արտահոսքը, սակայն միշտ չէ հաջողվում հայտնաբերել դրա կոնկրետ վայրը. հենց այդ դեպքում էլ աշխատում են շները. նրանք շատ զգայուն հոտառություն ունեն»,-պատմել է Urban Utilities ծառայության մամուլի քարտուղար Միշել Քուլլը:
Դենին եւ Հալոն տարբերում են ակվարիումի, անձրեւի եւ խմելու ջրի հոտը: Նրանք պարգեւատրվում են միայն խմելու ջուրը տարբերելու դեպքում: Կենդանիների վզնոցներում տեղադրված են GPS-հաղորդիչներ, որոնք թույլ են տալիս մասնագետներին համադրել շների ուղին տեղական քարտեզների եւ խողովակաշարերի նախագծերի հետ:




























