Ավստրալիան ջանքեր կգործադրի Խաղաղ օվկիանոսում՝ Սողոմոնյան կղզիների մոտակայքում, ջրերը նավթից մաքրելու համար, որը լցվել էր ծանծաղուտի մեջ խրված բեռնատար նավի վնասվածքի հետեւանքով, հաղորդում է AFP-ը:
Երկրի բնակչությունը վախենում է, որ Համաշխարհային ժառանգություն համարվող ջրերում տարածված նավթը կարող է զգալի չափով վնասել շրջակա միջավայրը:
Հաղորդվում է, որ վնասված նավից օվկիանոս է լցվել շուրջ 75 տոննա նավթ, իսկ նավի վրա դեռ կա 600 տոննա:
«Հաշվի առնելով բնապահպանական վնասի աճը՝ Սողոմոնյան կղզիների ղեկավարությունը օգնություն էր հայցել Ավստրալիայից»,-հայտարարել է Ավստրալիայի ԱԳ նախարար Մարիզա Փեյնը:
Նա հավելել էր, որ Ավստրալիան արձագանքել է խնդրանքին եւ փորձում է մեղմել աղտոտվածության հետեւանքները՝ աղետի վայր ուղարկելով փորձագետներ եւ հատուկ տեխնիկա:




























