Ամերիկայի հայ երիտասարդ սկաուտները առաջին անգամ նվաճեցին «Արծիվ» սկաուտական աստիճանը: Այս մասին հաղորդում է Glendale News Press կայքը։

18-ամյա Արմեն Տեր-Զաքարյանը եւ 16-ամյա Մեթյու Դիրադուրյանը ՀՄԸՄ հայկական կազմակերպության անդամներ են։  Ծրագրի շրջանակներում Տեր-Զաքարյանը ծառատունկ է կատարել Գլենդելի Ֆրեմոնտ այգում՝ գեղեցկացնելով լքված հատվածը։ Մեթյու Դիրադուրյանը հայերեն այբուբենի տառերը նկարել է համապատասխան պատկերներով հայկական դպրոցի համար։

Homenetmen-ը հայկական  սկաուտական կազմակերպություն, որը մարզական միջոցառումներ ե կազմակերպում երիտասարդների համար։ «Արծիվը» սկաուտական ամենաբարձր աստիճանն է, որ սկաուտները ձեռք են բերում Ամերիկայի Տղամարդկանց Սկաուտական կազմակերպության ծրագրի շրջանակներում։

Լուսանկարը՝ Glendale News Press-ի