Անցած շաբաթ Լուսին է ուղարկվել առաջին իսրայելական լուսնագնաց «Բերեշիտը», որի հետ ուղարկվել է նաեւ նանո-սարք՝ Homo Sapiens-ի պատմության մասին տեղեկատվության զգալի մասը պարունակող, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում կատարելով LiveScience-ին:

40 միկրոն հաստությամբ 25 նիկելային սկավառակների վրա պահպանված է ամբողջ անգլալեզու Վիքիպեդիան, հազարավոր լուսանկարներ, գրքեր եւ գիտական տեքստեր, ինչպես նաեւ երկրային լեզուների եւ դրանց թարգմանության մասին ուղեցույց:

Ինչպես հաղորդում է LiveScience-ը, այդ գաղափարը պատկանում է Arch Mission Foundation ոչ առեւտրային կազմակերպությանը, որը ձգտում է ստեղծել մարդկության պատմության մասին հնարավորինս շատ պահեստներ: Առաջին «գրադարաններից» մեկն ուղարկվել էր Tesla Roadster սպորտքարի հետ անցած տարի: