Վաղը, մարտի 3-ին Իտալիայի Բրեշիա քաղաքում կմեկնարկի հրաձգության Եվրոպայի առաջնությունը` 10 մետրանոց մրցաձեւերում:

Մասնակիցների թվում են նաեւ Հայաստանի չորս ներկայացուցիչները: Նորայր Առաքելյանը, Նորայր Բախտամյանը, Անդրանիկ Պիլոսյանն ու Լիլիթ Նիկողոսյանը հանդես կգան օդամուղ ատրճանակով: