Ամերիկյան Դելավեր նահանգի 83-ամյա բնակչուհին կյանքում առաջին անգամ գնել է վիճակախաղի տոմս եւ շահել 40 000 դոլարի չափով ջեքփոթը, հաղորդում է UPI-ն:

Նա պատմել է Դելավեր լոտոյի ներկայացուցիչներին, որ երբեք չի գնել վիճակախաղի տոմս մինչ այն պահը, երբ նրա ուշադրությունը գրավել է այդ վիճակախաղի գովազդը:

Եւ ահա կինը փորձել է բախտն ու մինչ այժմ ցնցված է իր հաջողությամբ:

«Ես այնքան ցնցված եմ…Ես դեռեւս չեմ հավատում դրան»,-նա կիսվել է իր հույզերով:

Հաղթողը դեռ չի որոշել՝ ինչպես է ծախսելու անսպասելիորեն ստացված գումարը: