Կիրակի Եգիպտոսը հայտարարել է ամափերձ Ալեքսանդրիայում 2000-ամյա պատմություն ունեցող կատակոմբերը ջրհեղեղից փրկելու նախագծի ավարտի մասին, հաղորդում է AFP-ը:

Կոմ էլ-Շուքաֆի կատակոմբերը, որոնք Եգիպտոսի ամենանշանակաի տեսարժան վայրերից են, համարվում են երկրում հունահռոմեական խոշորագույն դամբարանը: Մշակութային այդ հուշարձաններին ջրհեղեղը սպառնում էր դեռեւս 1900 թվականից:

Կատակոմբերը, որոնք օգտագործվում էին մ.թ. 1-4-րդ դարերում, վերակառուցվել էին հին եգիպտական, հին հունական եւ հին հռոմեական արվեստի ավանդույթների համաձայն:

Ջրի մակարդակի բարձրացումը ստիպել էր Եգիպտոսի իշխանություններին 2017 թվականին սկսել դրենաժային աշխատանքների լայնածավալ գործողություններն ամերիկյան USAID գործակալության աջակցությամբ:

Եգիպտոսում հնությունների հարցերով նախարար Հալեդ ալ Անանին հայտարարել էր լրագրողներին, որ ծրագիրը օգնել է լուծել խնդիրը, որը սպառնում էր այդ տեղանքին ավելի քան 100 տարիների ընթացքում: