Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 21 միլիոն դրամ է ստանալու Հայաստանի կառավարությունից:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարությունն այսօր Հայաստանի տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկման եւ մատուցվող ծառայությունների դիմաց 2009թ. երկրորդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով ՀՀ ԿԱ ԱԱԾ-ին ՀՀ պահուստային ֆոնդից «Հարավկովկասյան երկաթգիծ» ՓԲԸ-ին վճարելու համար հատկացրել է 21 միլիոն 245 հազար դրամ:
Կառավարությունն իր պահուստային ֆոնդից գումար է հատկացրել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ Ռուսաստանի զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերին ՀՀ օդանավակայաններում մատուցված ծառայությունների դիմաց 2009թ. երկրորդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով:




























