Հերթական արյունալի միջադեպն է գրանցվել Ադրբեջանի բանակում։
Զիրյա գյուղում տեղակայված զորամասում 24-ամյա Մաքսիմ Ալեսքերովը դանակի հարվածներից ստացած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց։
Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նշվում է նաեւ, որ Ալեսքերովին դանակի հարվածներ է հասցրել նրա ծառայակիցը, հաղորդում է APA-ն։




























