Մոսկվայի ոստիկանները ձերբակալել են Հայաստանի 33-ամյա մի քաղաքացու, որը մեղադրվում է պնեւմատիկ հրազենից երկու անձի վիրավորելու համար:
«Ռոսբալտ» գործակալության փոխանցմամբ՝ նախօրեին Կախովկա փողոցում ոստիկանական պարեկին է մոտեցել արյունոտված մի տղամարդ, որը պատմել է, թե քայլել է փողոցով, երբ անծանոթ մեկը իրենց վրա կրակ է բացել:
Միջադեպի պատճառով երկու վիրավորվածներն էլ տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանները սկսել են ուսումնասիրել հարակից փողոցները եւ կարճ ժամանակ անց գտել են մի տղամարդու, որի տեսքը համապատասխանում էր տուժողների պատմածներին: Հայաստանցու ոտքը ջարդված է եղել, ուստի նա չի կարողացել հեռու փախչել: Ձերբակալվածը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց:
NEWS.am Ըստ երեւույթին Հայաստանի քաղաքացին դիմել է ինքնապաշտպանության, քանի որ տեղեկատվության մեջ նշվում է նրա վիրավոր լինելու հանգամանքը։



















