Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի միջեւ միջուկային զինաթափման վերաբերյալ գագաթնաժողովի ձախողումից հետո Հյուսիսային Կորեան վերականգնում է հրթիռային դիրքը, գրում է Fox News-ը՝ վակայոկչելով Associated Press-ի կողմից հրապարակված զեկույցին:

 Հաղորդվում է, որ նշված հրթիռային դիրքը ապամոնտաժվել էր անցյալ տարի՝ որպես միջուկային զինաթափման ծրագրի մաս:

Նոր արբանյակային նկարները ցուցադրում են, որ Տոնչհան-նի արձակման հարթակում որոշ կառույցների վերականգնման ջանքերը սկսվել են փետրվարի 16-ից մինչեւ մարտի 2-ը, նշում է հրատարակությունը՝ վկայակոչելով 38 North-ին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ ղեկավարները վաղաժամ հեռացել էին  բանակցությունների անցկացման վայրից՝ չհասնելով համաձայնության: Թրամփը հայտարարել էր, որ ԿԺԴՀ դեմ գործող պատժամիջոցներն ուժի մեջ են մնում: