Ոչ մի դեպքում մենք չենք մերժում կամ չենք ժխտում այն, ինչ որ եղել է, կառուցվել է տարիներ շարունակ, մեր հիմնական նպատակն է էլ ավելի ամրապնդել մեր ծառայությունը, էլ ավելի ուժեղացնել այն հիմքերը, որոնք ավելի պրոֆեսիոնալիզացնում են ծառայությունը: Այսօր՝ մարտի 6-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին,թե նախկինում ֆավորիտ կադրերի գործուղելու արատավոր պրակտիկա է եղել, եւ այժմ ինչ սկզբունքներով է կատարվում գործուղումը։
«Բնական է, այս շրջանում մենք արդեն ի հայտ բերեցինք, առաջ բերեցինք նորսերնդի դեսպաններ, մեր այն աշխատողներին, որոնք իրենց աշխատանքով, տարիներ շարունակ կուտակած փորձով այն սահմանին հասան, որ կարող են անցնել այդ սահմանը և դեսպանի կարգավիճակով իրականացնել իրենց աշխատանքը: Մենք ունենք նաև օրենքով սահմանված ձևը, թե ինչպես է երիտասարդը ներգրավվում ծառայության մեջ՝ որպես ատաշե, ինչ չափորոշիչներ, ինչ քննություններ պետք է հանձնի»,- ասաց նախարարը։





























