Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մարտի 6-ին, ընդունել է միջուկային էներգիայի հարցերով ֆրանսիական պատվիրակությանը, որի կազմում էին Ֆրանսիայի միջուկային էներգիայի հանձնաժողովի և ֆրանսիական ORANO (նախկին AREVA) ընկերության ներկայացուցիչներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Զրուցակիցները խոսել են միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման հնարավորությունների մասին: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել հետազոտական նախագծեր, մասնագիտական փոխանակումներ ու կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորություններին:
.jpg)




























