Վենեսուելայի կառավարությունը երկրում Գերմանիայի դեսպան Դենիել Մարտին Կրիեներին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ դիվանագետը պետք է հեռանա 48 ժամվա ընթացքում՝ կապված երկրի «ներքին գործերին պարբերաբար միջամտելու հետ, ինչը դիվանագիտական հարաբերությունների նորմերի ակնհայտ խախտում է»։
Արտաքին քաղաքական հաստատությունում նշում են, որ դեսպանը կապված է եղել վենեսուելական ընդդիմության հետ։
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ուլրիկե Դեմերը փետրվարի 25-ին հայտարարել էր, որ Բեռլինը Կարակասի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառելու կողմնակից է։





























