Netflix ընկերությունը գնել է Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպը ֆիլմի վերածելու իրավունքը՝ հայտնում է Variety-ն։
Գրքի մոտիվներով կնկարահանվի իսպաներեն սերիալ։ Նախագծի պրոդյուսերները Մարկեսի որդիներն են։ Որեւէ այլ մանրամասնություն Netflix-ն առայժմ չի հայտնում։
«Հարյուր տարվա մենություն» վեպը ռեալիզմի ամենահանրահայտ ստեղծագործություններից մեկն է։ Գիրքը թարգմանվել է 46 լեզուներով։ Առաջին անգամ այն հրատարակել են 1967թ․։ Մինչ այժմ վեպը չի էկրանավորվել։





























