Marvel-ը դերասանի է փնտրում, ով «Մշտենջենավորները» ֆիլմում կկատարի նույնասեռական գերհերոսի դերը, հայտնում է Vice պարբերականը:
Ընկերությունում աղբյուրը պարզաբանել է, որ այս դերի համար դիտարկում են ազգային ցանկացած պատկանելությամբ թեկնածուի՝ 30-ից մինչեւ 49 տարեկան: Ընդ որում՝ դերասանը պիտի լինի բացահայտ գեյ:
Կինոնկարի թողարկումը նախատեսված է 2020 թվականին:
«Մշտենջենավորները» օրիգինալ կոմիքսում բոլոր հերոսները հետերոսեքսուալներ էին, ուստի առայժմ հայտնի չէ՝ կինոնկարի հեղինակները նոր հերո՞ս կվերցնեն, թե՞ կորոշեն փոխել նախկինում եղածներից մեկի սեռական կողմնորոշումը: Ընդ որում՝ Marvel-ի կոմիքսներում արդեն հայտնվել են նույնասեռական հերոսներ: Առաջին բացահայտ գեյը գերհերոս Ժան-Պոլ Բաբյեն էր, որը հայտնի էր որպես Բեւեռային Աստղ:
«Մշտենջենավորները» սերիան ստեղծել է նկարիչ եւ գրող Ջեկ Քերբին: Սյուժեի հիմքում դրված է գերմարդկանց ռասայի մասին պատմությունը, որոնք հայտնվել են հզոր տիեզերական արարածների՝ Ցելեստիալների շնորհիվ: Այս պատմության էկրանավորման համար ընտրել են ռեժիսոր Խլոյա Չժաոյին, որը հայտնի է «Հեծյալը» եւ «Երգեր, որոնք ինձ եղբայրներս են սովորեցրել» կինոնկարներով:
2018 թվականի օգոստոսին դերասան Քիտ Հարինգթոնը հայտարարել էր, որ Marvel ստուդիան իր ֆիլմերում պետք է բարելավի ԼԳԲՏ հանրույթին ներկայացնելը: Նա հանդես էր եկել այն բանի օգտին, որ ընկերությունը նույնասեռականներին ավելի հաճախ հրավիրի իր նախագծերին մասնակցելու համար:




























