Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով՝ ԼՂ հակամարտության կարգավորման հանգուցալուծումը դեռ մոտ չէ:
NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները՝ ռուսական «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում, թե ԼՂ կարգավիճակը բանակցությունների առանցքային հարց չէ, իսկ հինգ տարածքները շուտով վերադարձվելու են Ադրբեջանին, Հմայակ Հովհաննիսյանն ասաց. «Եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի նախագահները տարբեր կերպ են ներկայցնում բանակցությունների ըթնացքը: Ալիեւի հարցազրույցի հաջորդ օրը ԼՂ կարգավորման բանակցային գործընթացին անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանը, եւ նրա պատկերացումը, մեկնաբանությունը՝ բանակցային գործընթացի վերաբերյալ, էապես տարբեր էին այն պատկերից, որն ուրվագծվում է Իլհամ Ալիեւի հարցազրույցից»:
Ըստ քաղաքագետի՝ բանակցող կողմերի ղեկավարները տարբեր ձեւով են ներկայացնում օրակարգը, եւ դա «խոսում է մեկ բանի մասին, այն է, որ հանգուցալուծումը դեռ մոտ չէ եւ կոնկրետ դեռ կան բարդ ճանապարհ մինչեւ հարցի կարգավորումը եւ փաստաթղթի ստորագրումը»: «Իհարկե, կարող է մադրություննների մասին ինչ-որ փաստաթուղթ ստորագրվել Մայնդորֆյան հռչակագրի նման, սակայն դա չի կարող լինել վերջնական կարգավորման համար նախադրյալ հանդիսացող փաստաթուղթ»,- մանրամասնեց Հովհաննիսյանը եւ հավելեց, որ Ադրբեջանի ղեկավարության վերջին շրջանում ակտիվ հռետորականությունը սահմանափակում է լավատեսությունը հակամարտության կարգավորման գործընթացում:



















