Հայաստանի նոր իշխանությունների համար խնդիր է այն փաստը, որ հասարակությանը բավարար չափով չեն ներկայացնում հեղափոխությունից հետո կատարված փոփոխությունները: Մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն հասարակությանը ցույց տալու համար, որ երկրում իրավիճակը փոխվել է:
«Մարդկանց դրանում համոզելու համար ավելի ծանրակշիռ փաստեր են անհրաժեշտ: Այժմ երբ դա չկա, իրավիճակը մարդկանց մոտ որոշակի հոգնածություն է առաջացնում», - նկատեց նա:
Նավասարդյանն ընդգծեց, որ իշխանությունների համար դրա հետ կապված մեկ այլ խնդիր է այն, որ մարդկանց հոգեւոր արժեքների եւ նյութական ապահովության որոշակի մակարդակի միջեւ ընտրության անհրաժեշտության առաջ չդնեն:





























