Հակոբ Հակոբյանն առաջադրել է իր թեկնածությունը Երեւանի թիվ 8 ընտրատարածքում:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն օրեր առաջ Հակոբ Հակոբյանին զրկել էր պատգամավորական մանդատից՝ դա պատճառաբանելով դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով: ԿԸՀ-ն մանդատից զրկել էր նաեւ Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածքի պատգամավոր Սասուն Միքայելյանին:
Թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օլեգ Գրիգորյանը NEWS.am-ին հայտնեց, որ սեպտեմբերի 23-ի ժամը 17-ի դրությամբ որպես պատգամավորի թեկնածու առաջադրվել են Հակոբ Հակոբյանն ու Կորյուն Նահապետյանը, երկուսն էլ անկուսակցական:
Առաջադրում կա նաեւ թիվ 25-ում: ԸԸՀ նախագահ Անդրանիկ Ափոյանը NEWS.am-ին հայտնեց, որ առաջադրվել է Մխիթար Հարությունյանը ԲՀԿ-ից՝ «Ծաղկաձոր» մարզաբազայի տնօրենը:
Նշենք, որ թեկնածուների գրանցման ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 27-ին, ժամը 18.00-ին։




























