Բրիտանահայ գործարար և բարերար Վաչե Մանուկյանը, որ վերջերս Փարիզում կայացած Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ ընդհանուր ժողովում ընտրվել է ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի նախագահ և հայտնի է իր բարեգործական ձեռնարկներով, մարտի 9-ին կժամանի Հայաստան։
ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից NEWS.am-ը տեղեկացավ, որ գործարար Վաչե Մանուկյանը ժամանելու է Chanel նորաձեւության տան սեփականատերերից Ժերար Վերթհայմերի հետ, եւ այս այցը տեղի է ունենում նախագահ Սարգսյանի հրավերով։





























