Ֆլորենցիայի ցուցահանդեսի կազմակերպիչները ներկայացրել են քանդակ, որն անվանել են Վերածննդի դարաշրջանի մեծ վարպետ Լեոնարդո դա Վինչիից պահպանված միակ քանդակը, տեղեկացնում է The Guardian-ը։
Փորձագետները քանիցս ասել են, որ դա Վինչին նաեւ քանդակագործ էր, բայց նրա հուշարձաններից ոչ մեկը չի պահպանվել։
Ինչպես ասում են քանդակագործ Անդրեա Վերոկիոյի, որը դա Վինչիի ուսուցիչն է եղել, ցուցահանդեսի կազմակերպիչները, «Ծիծաղող մանկիկով կույսը» քանդակը երջանիկ բացառություն է։
Փորձագետները նշում են, որ քանդակը ստեղծվել է 1472 թվականին, երբ վարպետը 19-20 տարեկան էր եւ Վերոկիոյի աշակերտը։
Ինչպես նշում է պարբերականը, այս գտածոյով հետաքրքրված է Մեծ Բրիտանիան, քանի որ քանդակը գտնվում է Վիկտորիայի եւ Ալբերտի թանգարանում 1858-ից, բայց համարվել է մեկ այլ քանդակագործի՝ Անտոնիո Ռոսելինոյի գործը։




























