Այսօր` սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունել է ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Հերբերտ Զալբերի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, կողմերը քննարկել են ԵԱՀԿ հաստատությունների արդյունավետության բարձրացման, Կորֆուի գործընթացին եւ Աթենքում կայանալիք ԵԱՀԿ նախարարական հանդիպմանն առնչվող հարցեր: ԱԳ փոխնախարարը կարեւորել է ԵԱՀԿ դերը հակամարտությունների կանխարգելման եւ կարգավորման, ինչպես նաեւ անվտանգության ամրապնդման գործում: Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների: