ԱՄՆ-ում տղամարդուն երկու դեռահաս աղջիկներին սպանելու մեղադրանք է առաջադրվել, որը կատարվել էր գրեթե 20 տարի առաջ:
Ինչպես հաղորդում է USA.one-ը, Ալաբամայի ոստիկանությունը հայտարարել է, որ նրանք բացահայտել են մարդասպան Քոլի Մաքքրեյնիին նոր ԴՆԹ թեստի շնորհիվ: Նա կարող է մահապատժի դատապարտվել սպանության եւ բռնաբարության համար:
1999 թվականի հուլիսի 3-ի ուշ երեկոյան Թրեյսի Հոուլեթն ու Ջեյ Բի Բիզլին, որոնք այդ ժամանակ 17 տարեկան էին, այդպես էլ չեն հասել երեկույթին: Աղջիկներին հայտնաբերել էին հաջորդ օրը Բիզլիի ավտոմեքենայի բեռնախցիկում: Մեքենան կայանած էր 19 հազ. բնակչություն ունեցող Օզարկա քաղաքի ճանապարհին: Երկու զոհերն ունեին գլխի հրազենային վնասվածք:





























