Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում Անգրա դուշ Ռեյշ քաղաքի շրջանում զինված մարդիկ մայրուղու վրա հարձակվել են ուրանի բեռնափոխադրմանն ուղեկցող ոստիկանության պահակախմբի վրա:

Brasil գործակալությունը հայտնում է, որ այս ռադիոակտիվ նյութն օգտագործվում է 2 ատոմային էլեկտրակայանների՝ Angra 1-ի եւ Angra 2-ի աշխատանքի մեջ:

Ոստիկանության տվյալներով՝ իր աշխատակիցներին հաջողվել է հարձակվողներին հետ մղել, վիրավորներ եւ ձերբակալվածներ չկան, ուրանի բեռը չի տուժել: