Վերծանվել է հուլիսի կեսերին Թեհրան-Երեւան չվերթի վթարի ենթարկված Տու-154Մ ինքնաթիռի սեւ արկղերի տեղեկատվության կեսը: Ինչպես հայտնում է իրանական SNA գործակալությունը, հղում անելով ավիավթարի հետաքննությամբ զբաղվող խմբի ղեկավար Ահմադ Մաջիդի վրա, թռիչքի տեխնիկական պարամետրերի գրանցման ձայնագրությունների հետաքննությունը հնարավորություն է տվել ստանալ տեղեկատվության ավելի քան 50 տոկոսը, իսկ ներկայումս մասնագետները զբաղված են մնացած տեղեկատվության վերծանմամբ:

Նրա խոսքով, հայտնաբերված ձայնագրությունները լրջորեն վնասված են եղել, սակայն մասնագետները արել են ամեն հնարավորը դրանք վերծանելու եւ աղետի պատճառները որոշելու համար:

Հիշեցնենք, որ NEWS.am-ը ավելի վաղ հաղորդել էր, որ Տու-154Մ ինքնաթիռը վթարի էր ենթարկվել իրանական Կազվին քաղաքից ոչ հեռու, որի հետեւանքով ինքնաթիռում եղած բոլոր 168 մարդիկ զոհվել էին: Զոհերի թվում եղել են Հայաստանի, Իրանի եւ Վրաստանի քաղաքացիներ: