Երեւանում, այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։30-ի սահմաններում Երեւանի բնակիչ 24-ամյա Արսեն Բ.-ն իր վարած Toyota Altezza մակնիշի 36 AQ 465 համարանիշի ավտոմեքենայով Էրեբունի օդանավակայանի հարեւանությամբ գտնվող նոր կառուցված կամրջի վրա բախվել է երկաթե ճաղավանդակներին, առաջ ընթացել, հայտնվել ձորակում ու բախվել բնակելի տան շինության պատին։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։

Քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ վայր։