«Մեր տեղեկություններով՝ Լիբիայում այս օրերին զարգացող հեղափոխական իրավիճակի հետեւանքով, լուրջ ֆինանսական կորուստներ է կրել Ռուսաստանի Հայերի միության նախագահ, հայտնի գործարար Արա Աբրահամյանը։ Բանն այն է, որ նա Ռուսաստանի բարձրագույն պետական պաշտոնյաներից մեկի «խորհրդով» բավականին լուրջ ներդրումներ է արել Լիբիայում՝ նավթարդյունաբերության ոլորտում։

Ըստ մեր աղբյուրների՝ Ա. Աբրահամյանը սերտ հարաբերությունների մեջ էր Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի հետ եւ ոչ պաշտոնապես ներկայացնում էր իր հովանավորի շահերը Լիբիայում։ Թե որքան է կազմում ֆինանսական վնասի չափը, առայժմ աղբյուրները այդ մասին լռում են։ Արա Աբրահամյանն այս պահին գտնվում է ԱՄՆ-ում»,-գրում է «Երկիրը»։