Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 25-ից 29-ը կայցելի Նյու-Յորք:
Այցի ընթացքում նախատեսված է նախարար Նալբանդյանի ելույթը գլխավոր ասամբլեայի նստաշրջանին եւ հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ:
Նյու-Յորքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների հետ, կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:




























