Օպերայի իտալական La Scala ազգային թատրոնը մտադիր է 600 երեխայի համար կոնսերվատորիա բացել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում, տեղեկացնում է AFP-ը՝ հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին։

Ավելի վաղ թատրոնը համաձայնել էր թագավորությանը վերադարձնել երեք միլիոն եվրո՝ խոշոր ֆինանսական գործարքի հետ կապված հասարակության դժգոհությունից հետո, որը թույլ կտար Սաուդյան Արաբիային տեղ զբաղեցնել La Scala-ի տնօրենների խորհրդում։

Սակայն կոնսերվատորիայի բացումն Էր Ռիադում արժանացավ La Scala թատրոնի Ակադեմիայի ֆոնդի խորհրդի աջակցությանը։ ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ այն կբացվի սեպտեմբերին եւ կընդունի 6-10 տարեկան աղջիկների եւ տղաների։