Հուլիսի 21-ին, Թունիսում կայանալիք միջազգային փառատոնի շրջանակներում իր հրաժեշտի համերգով հանդես կգա ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը։ Այս մասին հայտնել է հենց ինքը՝ Ազնավուրը, Թունիսի «Assabah» պարբերականին։
Կարտաժում միջազգային փարատոնի ժամանակ, Հաննիբալի առասպելական քաղաքի հռոմեական ամֆիթատրոնի բեմից գերաստղը կերգի վերջին անգամ ։ «Քաղաքակրթություն, պատմություն, հավերժություն խորհրդանշող Կարտաժում բեմական գործունեությունս ավարտելը երջանկություն է ինձ համար»,-ասել է Ազնավուրը։
85 ամյա երգիչը խոստացել է՝ երգել 90 րոպե անընդմեջ, «ցույց տալու համար, որ դեռ չեմ ծերացել»,-ասել է Ազնավուրը։




























