Ֆրանսիացի ռեժիսոր, վավերագրող եւ սցենարիստ Անյես Վարդան մահացել է 90 տարեկանում, հաղորդում է RTL-ն:

Մահվան պատճառը ուռուցքային հիվանդությունն էր: Նշվում է, որ նա մահացել է տանը՝ ընտանիքի շրջապատում:

Վարդան հայտնի է որպես ռեժիսոր, ով կանխագուշակել էր 1950-ականներին ֆրանսիական կինեմատոգրաֆիայում նոր ալիքի առաջացումը:

Նա այնպիսի գեղարվեստական ֆիլմերի հեղինակ է, ինչպիսիք են «Կլեո 5-ից մինչեւ 7-ը», «Երջանկություն», «Ժակոն Նանտից», «Առանց տանիքի, օրենքից դուրս» եւ «Պուենտ-Կուրտ», ինչպես նաեւ վավերագրական ժապավենների, որոնց թվում են « Դեմքեր, գյուղեր», եւ «Վիետնամից հեռու»: Բացի այդ նա Բեռնարդո Բերտոլուչիի «Վերջին տանգոն Փարիզում»  ֆիլմի սցենարիստներից մեկն է եղել:

 2017-ին ռեժիսորը կինեմատոգրաֆիայում բացառիկ ծառայության համար ստացել է «Օսկար» պատվավոր մրցանակը: