Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Դիվանագիտական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել.

Ռուբեն Ռոբերտի Շուգարյանին՝ արտաքին գործերի նախարարի խորհրդական

Լևոն Հասրաթի Խաչատրյանին՝ արտաքին գործերի նախարարի խորհրդական։

Նշենք, որ Շուգարյանը համարվում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի կադրը։ Նա 1993-1999 թվականներին եղել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը։ 2001-2005 թվականներին եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, 2005-2008 թվականներին՝ Հայաստանի դեսպան Իտալիայում: