Սարատովի բնակիչը փորձեց աշխատանքի տեղավորվել «Բրուդերշաֆթ-Լ» ռեստորանում հյուրեր ընդունողի պաշտոնում, բայց նրան չընդունեցին, քանի որ տղամարդ էր։ Երիտասարդը դիմեց դատարան բարոյական վնասի փոխհատուցման պահանջով եւ շահեց դատը՝ ստանալով 50 հազար ռուբլի վնասի դիմաց, տեղեկացնում է Life-ը։
Ինչպես երեւում է դատարանի նյութերից, տղամարդն այդ ռեստորանում աշխատելու ուղեգիր էր ստացել։ Հայտարարությունում ասված էր, որ աշխատանքը գրաֆիկով է, իսկ ստաժը պարտադիր չէ։ Սակայն արդեն անմիջապես տեղում նրան մերժեցին ընդունել աշխատանքի «պահանջներին չհամապատասխանելու (սեռն այն չէր) պատճառով»։
Չկայացած աշխատակիցը համաձայն չէր նման որոշմանը՝ համարելով, որ ոտնահարվել են իր իրավունքները, եւ դիմեց դատարան։ Դատավորը կանգնեց հայցվորի պաշտպանության դիրքերում, բայց պատասխանողը՝ ռեստորանը, որոշեց վիճարկել դատավճիռը։
Մարտի 28-ին տեղի ունեցավ Սարատովի մարզային դատարանի քաղաքացիական գործերի կոլեգիայի նիստը, որտեղ կայացված դատավճիռը համարվեց ճիշտ, դատարանի որոշումը մնաց անփոփոխ։





























