Երեկ երեկոյան տհաճ հոտ էր տարածվել Էջմիածնում, բայց հիմա էլ չկա: Այս մասին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետ-քիմիկոսները արդեն ստուգել են օդում վտանգավոր քիմիական էլեմենտների առկայությունը և պարզել, որ կյանքի կամ առողջության համար վտանգավոր գազեր կամ այլ նյութեր մթնոլորտում առկա չեն»,– նշեց Դիանա Գասպարյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Էջմիածնի քաղաքապետը իր ֆեյսբուքայն էջում գրառում էր արել Էջմիածին քաղաքում տարածված հոտի վերաբերյալ, նշելով, որ առաջին հայացքից քիմիական ծագում կամ բնույթ ունեցող բույր, որը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում։

Ուսումնասիրությունների արդյունքում, ըստ Դիանա Գասպարյանի պարզվել է, որ հոտի աղբյուրը Էջմիածին քաղաքից չէ, գուցե Մասիս քաղաքից քամին է բերում։