Ըստ Էքզիթ-փոլի տվյալների՝ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցնում Վլադիմիր Զելենսկին եւ Պյոտր Պորոշենկոն, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Էքզիթ փոլի տվյալներով՝ Վլադիմիր Զելենսկին հավաքել է ձայների 30.1 տոկոսը, Պյոտր Պորոշենկոն՝ 18.5 տոկոսը, Յուլյա Տիմոշենկոն՝ 10.4, Յուրի Բոյկոն՝ 9.1, Անատոլի Գրիցենկոն՝ 7.6, Իգոր Սմեշկոն՝ 6.6, Օլեգ Լյաշկոն՝ 5.0, Ալեքսանդր Վիլկուլը՝ 3.7, Ռուսլան Կոշուլինսկին՝ 1.9 եւ Ալեքսանդր Շեւչենկոն՝ 0.6 տոկոսը:
Էքզիթ-փոլն անցկացվել է 2019 թվականի մարտի 31-ին Kantar TNS եւ Info Sapiens հետազոտական ընկերությունների կողմից 1+1 ալիքի պատվերով: Հարցմանը մասնակցել են 18 տարեկանից բարձր 20000 քաղաքացիներ Ուկրաինայի ամբողջ տարածքում 600 ընտրատեղամասերից (բացի հատուկ, արտասահմանյան տեղամասերից եւ օկուպացված տարածքներից): Մեթոդը՝ դեմառդեմ հարցազրույցն էր:
Ընտրանքի սխալի հավանականությունը կազմում է 0.7 տոկոս: Հետազոտության մեթոդաբանությունը մշակվել է էքզիթ-փոլի միջազգային ստանդարտներին համապատասխան՝ հաշվի առնելով Ուկրաինայում նախորդ տարիների ընտրությունների ժամանակ էքզիթ-փոլեր անցկացնելու երկու հետազոտական ընկերությունների մասնագետների փորձառությունը:





























