Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջատար թեկնածուներին կոչ է արել նախապատրաստվել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին: Մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ԿԸՀ նախագահի տեղակալ Եվգենի Ռադչենկոն:

«Ակնհայտ է , որ երկրորդ փուլ կլինի: Այդ պատճառով ԿԸՀ առաջ շատ հավակոնտ խնդիր է դրված՝ վերջնական արդյունքների ամփոփման համար սեղմ ժամանակահատվածի եւ ԿԸՀ կողմից ապրիլի 21-ին կրկնակի քվեարկության նշանակման մասին արձանագրության ստորագրման պատճառով», - ասել է ԿԸՀ նախագահ Տատյանա Սլիպաչուկը:

Ըստ նրա, թեկնածուներից ոչ մեկն այլեւս  չի կարողանա ստանալ ձայների մեծամասնությունը:

Ռադչենկոն, իր հերթին, շեշտել է, որ ընտրական գործընթացի սուբյեկտներն արդեն  պետք է սկսեն նախապատրաստվել կրկնակի քվեարկությանը, քանի որ շրջանային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովները նորից կձեւավորվեն: «Երկու թեկնածուներն էլ հանձնաժողովներում հավասար մասնակցության իրավունք կունենան», - ասել է ԿԸՀ փոխնախագահը:

Առանց խախտումների

Ուկրաինայի նախագահի ընտրությունների քվեարկության օրը եւ դրան հաջորդող գիշերն անցել են առանց համակարգային խախատումների:

Ինչպես նշեց հանձնաժողովի քարտուղար Նատալյա Բերնացայան, ԿԸՀ ստացված բոլոր բողոքները չեն վերաբերում լուրջ խախտումներին, եւ կքննարկվեն ընդհանուր ժամկետներում:

Վերջին տվյալները

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցնում Զելենսկին՝ ընտրողների ձայների 30,18 տոկոսով եւ պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոն՝ 16,65 տոկոս ձայներով: Այս մասին են վկայում ԿԸՀ տվյալները՝ արձանագրությունների 30,52 տոկոսի մշակումից հետո: Երրորդ տեղում է Յուլյա Տիմոշենկոն՝ ստացած 13,22 տոկոս ձայներով, հաղորդում է «112 Ուկրաինան»:

Ուկրաինայի նախագահի թեկնածուների առաջին տասնյակը.

Վլադիմիր Զելենսկի – 30,18 տոկոս

Պյոտր Պորոշենկո – 16,65 տոկոս

Յուլյա Տիմոշենկո – 13,22 տոկոս

Յուրի Բոյկո – 11,43 տոկոս

Անատոլի Գրիցենկո – 7,04 տոկոս

Իգոր Սմեշկո – 5,95 տոկոս

Օլեգ Լյաշկո – 5,16 տոկոս

Ալեքսանդր Վիլկուլ – 4,19 տոկոս

Ռուսլան Կոշուլինսկի – 1,65 տոկոս

Յուրի Տիմոշենկո – 0,61 տոկոս:

Զելենսկին առաջին տեղում է Ուկրաինայի մարզերի մեծ մասում, Պյոտր Պորոշենկոն նրանից առաջ է անցնում միայն Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի եւ Տերնոպոլի մարզերում, Յուրի Բոյկոն առաջինն է Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում:

Ընտրողների մասնակցությունը կազմել է 63,52 տոկոս: