Օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը՝ հայ հայտնի տենոր Գեղամ Գրիգորյանի դուստրը, իր կարծիքն է հայտնել Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի ղեկավար Կոնստանտին Օրբելյանին ազատելու մասին: Մեկնաբանելով Օրբելյանի ազատումը՝ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը OperaWire կայքին ասել է, որ չի կարողանում հավատալ տեղի ունեցածին:

«Ես գիտեմ, թե թատրոնի համար Կոնստանտին Օրբելյանը որքան շատ բան է արել, եւ թատրոնը վերջապես սկսել էր աշխատել ու ապրել: Նրանք այդպես էլ հորս հնարավորություն չտվեցին գաղափաները կյանքի կոչելու, սակայն Կոնստանտինը ստիպեց, որ ամեն ինչ պտտվի: Եվ ամենամեծ վտանգն այն է, որ նրան իսկապես փոխարինող չկա»,- հայտարարել է նա: