Հայաստանի ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Բազմադարյա մշակութային կապեր ունեցող հայ եւ ասորի ժողովուրդները պատմական ճակատագրի բերումով միասնաբար դիմագրավել են բազում փորձությունների, կիսել միմյանց եւ՛ վիշտ, եւ՛ ուրախությունը:
Աշխարհով մեկ սփռված ասորիների մի մասը վաղուց ի վեր բնակություն է հաստատել Հայաստանում՝ դառնալով մեր հասարակության անքակտելի մասը: Այն իր մշտական եւ անուրանալի ներդրումն է ունեցել մեր երկրի բազմակողմանի զարգացման ու առաջընթացի գործում:
Թող բնության վերազարթոնքը խորհրդանշող սիրո եւ պտղաբերության այս շքեղ գարնանային տոնը կառուցողական նոր ծրագրերի եւ մտահղացումների իրականացման սկիզբ դառնա մեր եղբայր ասորի ժողովրդի համար:
Մաղթում եմ ձեզ բարօրություն եւ բոլոր ազնիվ նպատակների իրականացում:
Շնորհավոր Հաբ-Նիսան:





























