Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնելու կապակցությամբ հեռախոսով շնորհավորել է պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյին՝ հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Ինչպես հայտնել են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունում, հեռախոսազրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ։ «Նշվել է Ուկրաինայում ընտրական գործընթացի ազնվությունն ու մրցունակությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Զրուցակիցների միջեւ տեղի է ունեցել «մտքերի փոխանակություն՝ կապված հետագա քայլերի, մասնավորապես՝ Նորմանդական ձեւաչափի շրջանակներում խաղաղ գործընթացի ակտիվացման հետ՝ որպես Մինսկյան համաձայնագրերի իրականացում, Կրեմլի պատանդների ազատագրման, ինչպես նաեւ ՄԱԿ-ի հովանու ներքո օկուպացված Դոնբասում խաղաղարար առաքելության համար։ Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Մերկելին՝ Ուկրաինայում իրավիճակին հատուկ ուշադրություն դարձնելու համար։





























