Հայաստանի Սահմանադրական դատարանը դեռ չի ստացել «Ժառանգության» հայցը, որում կուսակցությունն առաջարկում է քննարկել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՍԴ-ից, այն բանից հետո, երբ հայցը կհասնի հասցեատիրոջը, ՍԴ-ում կքննարկվի հարցը, թե որքանով է այդ գործը անռչվում նրա լիազորություններին: Եթե որոշում կայացվի հայցը ընդունել վարույթ, ՍԴ աշխատանքային խումբը կնշանակի նիստի օրը:

«Ժառանգությունը» դիմել էր Սահմանադրական դատարան եւ առաջարկել քննարկել նախաստորագրված արձանագրությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին ուղղված նամակը ներկայացրել էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: