Հայաստանի Ազգային ժողովում ապրիլի 2-ին նիստն սկսեց խորհրդարանի տարածաշրջանային հարցերի եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։
Նիստի օրակարգում երեք հարց է. Ազգային ժողովի տարածաշրջանային հարցերի եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի եւ Հայատանի պետական տնտեսագիտական համալսարանի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրում; Հայաստանի Կենտրոնական բանկի զեկույցը ԵՏՄ-ում միասնական ֆինանսական շուկայի ձեւավորման մասին; Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ՝ մյուս կողմից, տնտեսական եւ առեւտրային համագործակցության համաձայնագրի վավերացում։
Նիստը, խորհրդարանական հանձնաժողովի նախագահի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի առաջարկությամբ, սկսվեց լռության րոպեով՝ ի հիշատակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ինքնապաշտպանության բանակի զինվորների, ովքեր զոհվեցին 2016 թվականի ապրիլյան թեժացման օրերին։





























