Խորհրդարանի տարածաշրջանային հարցերի եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովը՝ հանձին նրա նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի, ապրիլի 2-ին ստորագրել է Համագործակցության հուշագիր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։