Հայաստանում A/H1N1 գրիպի, կամ այլ կերպ ասած, «խոզագրիպի» որեւէ դեպք չի արձանագրվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը:
Գլխավոր համաճարակաբանը նաեւ հայտարարեց, որ վարակի դեմ պատվաստանյութերը դեռ չեն արտադրվում, «դրանք արտադրվելու են հոկտեմբերի վերջից, եւ արտադրվելու դեպքում կբերվեն Հայաստան»:
Ի դեպ, NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի առաջարկը՝ հետազոտել նաեւ օդնավակայանի՝ VIP-սրահով անցնող ուղեւոներին, Արա Ասոյանը պատասխանեց. «ԱԺ պատգամավորը թող իրեն չվերաբերող հարցերի մեջ չմտնի: Սա նեղ մասնագիտական հարց է»:
Ի դեպ, Ռուսաստանում՝ Մուրմանսկում «խոզագրիպի» վարակի պատճառով փակվել է մի դպրոց, որտեղ, նախնական տվյալներով, վարակվել են 17 երեխաներ: Ամբողջ աշխարհում վարակվել են մոտ 296 հազար մարդիկ, որոնցից 4 հազարը մահացել են:




























