Կոմիի Հանրապետության գերագույն դատարանն ավարտել է ՀՀ քաղաքացի Աշոտ Կիրակոսյանի հայցի քննությունը, որով վերջինս վիճարկում էր Կոմիի Հանրապետության միլիցիայի մարմինների գործողությունները:

Անցած տարվա հունիսի 26-ից հուլիսի 8-ը, նա մեկուսացվել է Սիքտիվկարի հատուկ ընդունարանում՝ հետագայում ՌԴ-ից մեկուսացվելու համար: Գերագույն դատարանը հավանություն է տվել դատավոր Իվան Օլեյնիկի դատավճռին, որը ճանաչել է, որ միգրանտի պահման պայմանները խախտում են Մարդու իրավունքների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 3 հոդվածը, կտտանքների արգելման մասին: Հիշեցնենք, որ 2008թ. հունիսի 24-ին Պրիլուզսկի շրջանային դատարանը որոշում է կայացրել Աշոտ Կիրակոսյանին Հայաստան արտաքսելու վերաբերյալ` ՌԴ տարածքում օտարերկրյա քաղաքացիների բնակության կանոնների խախտման համար: Երկու օր անց դատարանի որոշմամբ Կիրակոսյանին տեղափոխել են վարչական կարգով ձերբակալվածների համար նախատեսված հատուկ ընդունարանմ, որտեղ նրան ապօրինաբարա պահել են 4 ամիս եւ կես:

2008թ. նոյեմբերի 8-ին Կիրակոսյանին արտաքսել են ՌԴ-ից: Նախօրեին նա հայց էր ներկայացրել դատարան, որտեղ բողոքարկել է մեկուսարանի պայմանների օրինականությունը: 2009թ. մարտի 4-ին Սիքտիվկարի քաղաքային դատարանի դատավոր Իվան Օլեյնիկը որոշում է կայացրել այդ հայցով՝ նշելով, որ նման տեւական պահպանումը վատ հարմարեցված հատուկ ընդունարանում, նվաստացնում է մարդկային արժանապատվությունը: Կոմիի Հանրապետության ՆԳՆ-ն վիճարկել է դատարանի որոշումը: Սակայն, Գերագույն դատարանը հիմքեր չի տեսել դատավոր Օլեյնիկի որոշումը վերանայելու համար: