Դանիայի Հերնինգ քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամանակ, այս մարզաձեւի հայ սիրահարները մի քանի անհաջողություններից հետո հույսը կապում էին Սուրեն Մարկոսյանի հետ (74կգ), ով 1/16 ավարտի ժամանակ հանդիպեց Վրաստանից Գելա Սագիրաշվիլու հետ։ Մեր «ազատոճայինը» այդ գոտեմարտում հաջող հանդես եկավ՝ կարողանալով վրաց մարզիկին գցել երկու թիակների վրա։ Սակայն 1/8 եզրափակչի ավարտին Մարկոսյանը չկարողացավ դիմակայել բուլղարացի Կիրիլ Թերզիեւին եւ մարտն ավարտեց 0։3 հաշվով։

Այդ պարտությունից հետո Հայաստանի հավաքականը կորցրեց մեդալ ստանալու իր բոլոր հնարավորությունները։