Սաուդյան Արաբիան կֆինանսավորի 1 մլրդ դոլար արժողությամբ մարզական քաղաքի կառուցումն Իրաքում, ինչպես նաեւ երեք հյուպատոսություն կբացի երկրում, տեղեկացնում է The National-ը։ https://www.thenational.ae
Ինչպես նշում է թերթը, Էր Ռիադը փորձում է մերձենալ Բաղդադի հետ՝ ջանալով ամրապնդել տնտեսական եւ առեւտրային կապերն ու նվազեցնել Թեհրանի ազդեցությունը տարածաշրջանում։
Բարձրաստիճան պատվիրակությունը՝ Սաուդյան Արաբիայի առեւտրի նախարար Մաջիդ ալ Քասաբիի գլխավորությամբ, ժամանել է Բաղդադ՝ մասնակցելու սաուդ-իրաքյան համակարգող խորհրդի երկրորդ նիստին։
Ալ Քասաբին հայտարարել է, որ թագավորությունն իր հյուպատոսությունը կբացի Բաղդադում, որպեսզի սկսի վիզաներ տալ իրաքցիներին, ինչպես նաեւ եւս երեք հյուպատոսություն երկրում։ «Կա 13 համաձայնագիր, որոնք պատրաստ են ստորագրման»,- ասել է ալ Քասաբին։ Նա նաեւ տեղեկացրել է, որ Արար սահմանակետը, որը միմյանց է կապում հարեւան երկրները, ինչպես սպասվում է, վեց ամսվա ընթացքում նորից կբացվի առեւտրի համար։





























