Ավելի քան հազար զինվորական եւ հրշեջ փորձում են մարել անտառային հրդեհները Չինաստանի հարավարեւմտյան Սիչուան նահանգում, որոնք արդեն 30 մարդու կյանք են խլել, տեղեկացնում է Սինհուա գործակալությունը։
Անցած շաբաթ հայտնի է դարձել 30 հրշեջի մահվան մասին, որոնք մասնակցում էին հրդեհի մարմանը Լյանշան-իյսկյան ինքնավար շրջանի Մուլի գավառում։ Հրդեհը, որը ծագել է մարտի 30-ին, մարվել է ապրիլի 2-ին, բայց ուժեղ քամու պատճառով կրակը վերսկսվել է նոր թափով։ Բացի այդ, ի հայտ է եկել եւս երկու օջախ Յուեսի եւ Մյաննին գավառներում։
Տեղի ժամանակով ժամը 10.00-ի դրությամբ կրակի դեմ պայքարի համար երեք ուղղաթիռ է ուղարկվել։ Ավելի քան հազար զինվորական եւ հրշեջ, ինչպես նաեւ տեղի բնակիչները մասնակցում են հրդեհի շիջմանը։



























