Պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ ‹‹Սպայկա›› ընկերության տնօրենի կալանավորման առնչությամբ

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ‹‹Սպայկա›› ընկերության տնօրենի կալանավորման հետ կապված իրադարձությունները գտնվում եմ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Պաշտպանի որոշմամբ սկսված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված քայլեր ձեռնարկելու նպատակով: Համապատասխան գրություն կհասցեագրվի Պետական եկամուտների կոմիտե: 

Այց կկատարվի նաև քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու ‹‹Սպայկա›› ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին: