ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Ռենդոլֆ Ալեսին՝ հայտնում է Reuters-ը։

Ինչպես նշում է CNN-ը, այդ ազատումը անմիջապես հետեւել է երկրի ներքին անվտանգության նախարար Քիրստեն Նելսոնի ազատմանը։

Ալեսի ազատման անմիջական հրամանը տրվել է վարչական-բյուջետային վարչության գործող տնօրեն Միկ Մալվեյնիին։

Associated Press-ը հայտնում է, որ ավելի ուշ Սպիտակ տանը հաստատել են այս տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ Գաղտնի ծառայության ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի հաստատության աշխատակից Ջեյմս Մյուրեյը։